2021-05-24 09:23
Լրատվական գործակալություններ
Սուրենյան․ Նման կայծակ առաջին անգամ եմ տեսնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հրապարակել է արտասովոր կայծակի լուսանկար, որը երևացել է Երևանի երկնքում։
«Նման կայծակ առաջին անգամ եմ տեսնում։ Երևան, լուսանկարը՝ Տիգրան Մատուլյանի», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Մայիսի 23-ին երեկոյան Երևանում ուժգին ամպրոպ է և հզոր կայծակ, որին նախորդել է ուժգին քամին, որի հետևանքով վնասվել են տների տանիքներ, էլեկտրական սյուներ և արմատախիլ են եղել ծառեր, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։