2021-05-24 11:28
Լրատվական գործակալություններ
80 հայ ուխտավոր խաղաղապահների ուղեկցությամբ Ամարաս են այցելել
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 80 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբին Ամարասի վանք են ուղեկցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ուխտավորներն Ամարաս էին գնացել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:
«Շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ պաշտպանում եք մեզ։ Երախտապարտ ենք։ Աստված օրհնի ձեզ։ Մաղթում ենք, որ բոլորդ լավ լինեք, մեր հայրենի հողում էլ միշտ խաղաղություն լինի», - ասել է ուխտավոր Վեսմիրա Գաբրիելյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: