2021-05-24 11:40
Լրատվական գործակալություններ
Բաքվում մեկնարկում է ևս երկու հայ գերիների դատավարությունը
Բաքվում սկսվում է հայ գերիների՝ 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի ու 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։
Sputnik Ադրբեջանի Telegram–ալիքը հայտնում է, որ Բաքուն նրանց մեղադրում է ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» համար:
Մկրտչյանն ու Խոսրովյանը գերեվարվել են 2020 թվականի հոկտեմբերին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ժամանակ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։