Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան:

Ինչպես հաղորդում Է IRNA-ն, այսօր ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Զարիֆի այցը կմեկնարկի վաղը՝ մայիսի 25-ին։

«Վաղը արտգործնախարարը կմեկնի Ադրբեջան և Հայաստան»,- ասել է նա:

Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցի մանրամասները հայտնի չեն։

Զարիֆը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին։