2021-05-25 17:56
Լրատվական գործակալություններ
Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից 31-ամյա զինծառայող է զոհվել
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)»,–ասված է հայտարարության մեջ։
Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։