2021-05-26 09:34
Լրատվական գործակալություններ
Վարդևանյան․ Հանրային հեռուստաընկերությունը զգալով իր կողմից թույլ տված սխալը` որոշեց այն շտկել
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը․
Ի լրումն օրվա առաջին կեսին տարածած հաղորդագրության հայտնում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը զգալով իր կողմից թույլ տված սխալի լրջությունը` որոշեց այն շտկել:
Մասնավորապես, օգտվելով միայն այլ աղբյուրներում առկա նյութերից լուսաբանեց այսօրվա ասուլիսը՝ ներառելով այն իր եթերում:
Սույնով շնորհակալություն եմ հայտնում Հանրային հեռուստաընկերությանը մեզ լուսաբանելու համար: