Իմքայլական մի քանի պատգամավորներ «ՔՊ» ցուցակում չեն լինելու
Սոցիալական ցանցերում այսօր՝ մայիսի 26-ին, «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ հայտնում են, որ չեն մասնակցելու հունիսի 20-ի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Նշենք, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այսօր՝ մինչև 18:00-ն պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը։
«ՔՊ» ցուցակում չեն լինելու Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը։
«Հարգելի հայրենակիցներ,
Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։
Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան,
խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,- գրել է Նիկոլայ Բաղդասարյանը, տեղեկացնում է News.am-ը։