ՀՀ ՊՆ․ Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները սուտ են
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե հայկական ԶՈւ-ն Նախիջևանի ուղղությամբ կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հայրցմանն ի պատասխան` այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են` իբր հայկական կողմի կրակոցների հետևանքով ադրբեջանցի մեկ զինվոր է վիրավորվել։
«Ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն ուղղակի սուտ են»,–ասացին ՊՆ–ից։
Իսկ ինչ վերաբերում է իրավիճակին Սև լճի և Կութի ուղղությամբ, ապա այս պահին այն հանգիստ է։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց`կրկնելով` Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։
«Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։