42 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 222 555

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 42-ով և դարձել 222 555: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 294 մարդ (-149), կատարվել է 1 078 534 թեստավորում (+3 084), առողջացել են վարակվածներից 212 752-ը (+186): Գրանցվել է մահվան 4 428 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի փոխվել։ Այն 1 081 է, տեղեկացնում է Sputnik Armenia։