«Էս պահին նման մտադրություն չունեմ». ԱԱԾ տնօրենը` հրաժարականի մասին
ՀՀԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հերքել է իր հրաժարականի մասին շրջանառվող խոսակցությունները։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Այսօր առավոտից լուրեր են տարածվում, թե ԱԱԾ տնօրենն ազատման դիմում է գրել:
Hraparak.am-ը կապ է հաստատել ԱԱԾ տնօրենի հետ` ճշտելու, թե ճի՞շտ են արդյոք նրա ազատման վերաբերյալ լուրերը:
«Չկա նման բան»,-ասել է նա:
-Այսինքն` ազատման դիմում չե՞ք գրել:
-Ոչ, ոչ:
-Իսկ պատրաստվո՞ւմ եք դիմում գրել:
-Էս պահին նման մտադրություն չունեմ:
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն էլ այսօր գրել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն է առաջիկայում աշխատանքից ազատման դիմում գրելու:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկությունները և աշխատանքից ազատման դիմումները կշարունակվեն: Դա հատկապես համատարած է լինելու ԱԳՆ-ում, ՊՆ-ում և ԱԱԾ-ում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։