Կութի գյուղապետ․ Ռուսաստանի դրոշներով մարդիկ բարձրացան դիրքեր

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ ռուս խաղաղապահներ են եկել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը։

«Մոտավորապես երկու ժամ առաջ Ռուսաստանի դրոշներով մարդիկ բարձրացան դիրքեր։ Մեզ ասացին, որ նրանք խաղաղապահներ են։ Նրանց են միացել նաև տեղի պաշտոնյաները՝ քարտեզներով», - ասել է Չիտչյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները վերջին երկու օրերին հանգիստ են պահել իրենց, սահմանին լարվածություն չի եղել։

«Սուտ է, ոչ մի կրակոց այստեղ չի եղել, ոչ մի ադրբեջանցի գյուղ չի մտել», - ասաց գյուղապետը։