2021-05-30 08:55
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
Բահչելին նշել է, որ իրենք պատրաստ են ծրագիրն իրագործել, սակայն ադրբեջանական կողմը դրան հավանություն չի տվել։ Փոխարենը Բաքուն պատրաստել է մեկ այլ ծրագիր։ Թուրք ազգայնականները հարգանքով են վերաբերվել Բաքվի որոշմանը։
Դևլեթ Բահչելին ընդգծել է, որ այդ ծրագրի համար հանգանակված գումարները կվերադարձվեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։