2021-05-31 09:14
Լրատվական գործակալություններ
Իշխան Սաղաթելյան․ Դավաճանների հետ չեն բանավիճում՝ նրանց պետք է ուղարկել գրողի ծոցը և վերջ
Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում՝ նրանց պետք է ուղարկել գրողի ծոցը և վերջ։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Երեկ կայացած Հայաստան դաշինքի ծրագրի և թիմի ներկայացումից հետո հողատուի այսօրվա ջղաձգումները և ցնցումները սպասելի էին:
Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում՝ նրանց պետք է ուղարկել գրողի ծոցը և վերջ։
Հունիսի 20-ին հայ ժողովուրդը դա կանի։
Դեպի ուժեղ Հայաստան»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը: