Վանեցյան․ Բարձր պաշտոնի հավակնող անձինք այսուհետ պետք է բժշկական ստուգում անցնեն

Հաղթանակից հետո մեր դաշինքն անպայման նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ` ամրագրելով, որ պետական բարձր պաշտոնի հավակնող անձինք այսուհետ պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնեն ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների տեսանկյունից:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը: