34 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 222 670

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 34-ով և դարձել 222 670: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3942 մարդ, կատարվել է 1 083 960 թեստավորում, առողջացել են վարակվածներից 213 208-ը: Գրանցվել է մահվան 4 438 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 1-ով ու դարձել 1 082, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։