Աննա Նաղդալյանը հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ևս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ»,–գրել է նա:
Նա տեղեկացրել է, որ շարունակելու է աշխատանքը դիվանագիտական ծառայությունում:
ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով: