Հայտնի է` որ քաղաքական ուժը ինչ թվի ներքո կմասնակցի ընտրություններին

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցող 26 քաղաքական ուժերն այսօր ԿԸՀ-ի կողմից վերջնական գրանցումից հետո մասնակցեցին նաև վիճակահանությանը: Թե որ քաղաքական ուժը ընտրություններին որ համարի ներքո կմասնակցի, որոշվեց վիճակահանության արդյունքում:

Կուսակցություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 12

«Հանրապետություն» կուսակցություն՝ 2

«Արդար Հայաստան» կուսակցություն՝ 4

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն՝ 21

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 14

«Հայոց հայրենիք» կուսակցություն՝ 9

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն՝ 26

«Ազգային օրակարգ» կուսակցություն՝ 13

«Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն՝ 18

«Մեր տունը Հայաստանն է»՝ 7

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 15

«Միասնական հայրենիք» կուսակցություն՝ 17

«5165» ազգային պահպանողական կուսակցություն՝ 11

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 20

«Վերելք» կուսակցություն՝19

«Ազատություն» կուսակցություն՝ 6

«Ազատական» կուսակցություն՝ 22

Հայ ազգային կոնգրես կուսակցություն՝ 25

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն՝ 10

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն՝ 8

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 5

«Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցություն՝ 3

Դաշինքներ

«Հայաստան» դաշինք՝ 24

«Ազատ հայրենիք» դաշինք՝ 16

«Պատիվ ունեմ» դաշինք՝ 1

«Շիրինյան, Բաբաջանյան» ժողովրդավարների կուսակցությունների դաշինք՝ 23

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վիճակահանության ավարտին հայտարարեց, որ այդ քաղաքական ուժերին բաժին ընկած համարները փոփոխման ենթակա չեն՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերից քանիսը ընտրական գործընթացում կորոշի դադարեցնել իր մասնակցությունն ընտրություններին ու ինքնաբացարկ կհայտարարի, տեղեկացնում է Sputnik Armenia: