2021-06-01 13:51
Լրատվական գործակալություններ
Առաջին նախագահի խոսնակ․ Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ.
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս իր հանդիպումներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին հեռուստատեսային բանավեճի առաջարկ էր արել: Ռ. Քոչարյանի թիմը արդեն իսկ հրաժարվել էր այդ առաջարկից: