2021-06-01 20:00
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այդ մասին News.am-ը տեղեկացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։
«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)», - նշվում է նախագահի հրամանագրում: