2021-06-02 09:33
Լրատվական գործակալություններ
«Դավաճան, մարդասպան»․ Փարիզի հայերը ցույց են կազմակերպել Փաշինյանի դեմ
Փարիզի հայերը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը:
Նրանք վանկարկել են «Թուրք, դավաճան, մարդասպան» ու փորձել հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին։
Ֆրանսիայի ոստիկանության ներկայացուցիչները զսպել են ակցիայի ներկայացուցիչներին, Փաշինյանի ավտոշարասյունը կարողացել է դեսպանատուն մտնել։