2021-06-02 12:43
Լրատվական գործակալություններ
Աբովյան փողոցում քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել
Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել։ Այս տեղեկությունը News.am-ին հաստատեցին Ոստիկանությունից։
Ոստիկանությունից հայտնեցին, որ սպանության ահազանգը ստացվել է առավոտյան՝ 10։58-ին։
Այս պահին դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը։
Ոստիկանությունից ասացին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։