2021-06-02 19:40
Լրատվական գործակալություններ
«Հայաստան» դաշինքը շաբաթվա մեջ երեք անգամ ճեպազրույցներ կանցկացնի
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շաբաթվա մեջ երեք անգամ ճեպազրույցներ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա նշել է, որ ճեպազրույցները կանցկացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 18:00-ին:
Ճեպազրույցների ժամանակ դաշինքի ներկայացուցիչները հանրությանը նախընտրական աշխատանքի մասին տեղեկություններ կներկայացնեն և գնահատական կտան իրավիճակին: