2021-06-02 19:47
Լրատվական գործակալություններ
Ռոհանի. Վիեննայում հաջողվեց լուծել մեր հիմնական խնդիրները ամերիկացիների հետ
Իրանի միջուկային գործարքի շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների ընթացքում ամերիկացիների հետ մեր հիմնական խնդիրները լուծվեցին, և մենք բանակցություններ ենք վարում մնացած հարցերը նույնպես լուծելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը:
«Ոչ ոք չի կարող պնդել, որ ԳՀՀԾ-ն վատ գործարք էր, այսօր բոլոր երկրները ձգտում են վերադառնալ ԳՀՀԾ-ի հարցով բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա:
«Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց կարևոր հարցերի շուրջ ընդհանուր կարծիքի ենք եկել»,- հայտարարել է նա: Նախագահը հավելել է, որ սա մեծ հաղթանակ է իրանցիների համար, տեղեկացնում է News.am-ը: