Քոչարյան․ Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր: Այս մասին Երևանի երկու թաղամասերի բնակիչների և շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:

 

«Այս մասին Գիտե՞ք, պետություններ կան, որ մինչ օրս գնում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետքերով և մասունքներ են գտնում, բերում-ԴՆԹ նույնականացում են անում, ազգականներին գտնում, հետո զինվորական մեծարանքով հուղարկավորում։ Պետությունն իր զինվորականի նկատմամբ վերաբերմունք է ցուցաբերում։ Իսկ այստեղ ի՞նչ են անում։

Զինվորների մասունքները լցրել են մի տեղ, թե՝ սառնարան ենք սարքելու։ Յոթ ամիս սառնարան ե՞ք սարքում։ Հայաստանում ընկերություններ կան, որ նման սառնարան կարող են պատրաստել ընդամենը 3 օրում։ Եթե դուք սառնարան չեք կարողանում սարքել, երկրի հոգսե՞րն եք հոգալու։ Այդ կադրերը նայելիս՝ ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ»: