2021-06-05 16:18
Լրատվական գործակալություններ
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից մայիսի 27-ին գերեվարված հայ զինծառայողներին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին, ինչպես նաև օգնել են կապ հաստատել ընտանիքների անդամների հետ»,–ասաց նա: