2021-06-08 09:20
Լրատվական գործակալություններ
Եվս 2 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Ջրականի հատվածում
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1560, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։