Ֆրանսիան ՌԴ-ի հետ սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի միջև դեէսկալացիայի հարցով
Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությամբ, մտադիր է շարունակել ջանքերը ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ Ռուսաստանի և Գերմանիայի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Հայկո Մաասի հետ հեռախոսային խոսակցություններից հետո:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածության թուլացմանն ու անցյալ տարի աշնանը երկու երկրների միջև հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների կարգավորմանը:
Լե Դրիանը նաև հիշեցրել է Ֆրանսիայի պատրաստակամությունը` շարունակելու այդ նպատակով Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որում ներառված է նաև ԱՄՆ-ը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: