2021-06-08 13:36
Լրատվական գործակալություններ
ԿԸՀ-ն քննարկել է պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի մասին հայտարարությունները
Երևանում այսօր՝հունիսի 8-ին, անցկացվում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը:
ԿԸՀ-ն քննարկել է տարբեր կուսակցություններից պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի մասին հայտարարությունները:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունից Միքայել Միքայելյանի, «Միասնական հայրենիք» կուսակցությունից Շուշան Ավետիսյանի և Արմինե Օհանյանի ինքնաբացարկի մասին հայտարարությունները բավարարվել են, նրանք հանվել են համամասնական ցուցակներից, տեղեկացնում է News.am-ը: