2021-06-08 13:43
Լրատվական գործակալություններ
Որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է 1560 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։