Մարուքյան․ Ադրբեջանի զորքը բանակցություններով հանելու ենք ՀՀ-ից

Մենք բանակցությունների միջոցով Ադրբեջանի զորքը հանելու ենք Հայաստանի տարածքից, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Նա նաև ավելացրեց, որ ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում 540 կմ սահմանը ամրացնելու են նոր տեխնոլոգիաներով.

«Պետք չի 540 կմ երկարությամբ զինվորներ կանգնեցնել»:

Մարուքյանը նկատեց, որ իրենց բանակցության տարբերությունն այն է լինելու, որ բանակցող են ունենալու:

«Մեր բանակցողը չի լքելու խրամատը, չի լքելու պետական ծառայությունը: Իրենց բանակցելու արդյունքները մենք տեսել ենք», - նշեց թեկնածուն, տեղեկացնում է Aysor.am-ը: