2021-06-08 18:53
Լրատվական գործակալություններ
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է տեղափոխվել հիվանդանոց
Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով այսօր տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկատվությունը ստացել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։