2021-06-09 09:19
Լրատվական գործակալություններ
Բաքուն հաստատում է՝ Քաթանյանը դիվերսանտ չէ. զինծառայողին կվերադարձնեն Հայաստան
Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ ներկայում Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։