2021-06-09 11:31
Լրատվական գործակալություններ
Վիտալի Բալասանյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի ԼՂ-ի առաքելության ղեկավարի հետ
Հունիսի 8-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական հանդիպումն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։
Արցախի ԱԽ-ից News.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից իրականացված գործունեության և կատարվելիք ծրագրերի մասին տեղեկություններ։
Երկուստեք կարևորվել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը։