2021-06-10 11:25
Լրատվական գործակալություններ
Պուտինի և Բայդենի բանակցությունները կկայանան Ժնևի Լա Գրանժ առանձնատանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի բանակցությունները կկայանան Լա Գրանժ առանձնատանը, հինգշաբթի օրը հայտնել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը։
«Հայտնի Լա Գրանժ առանձնատունը նախագահներ Բայդենին և Պուտինին կընդունի հունիսի 16-ին։ Շվեյցարիան շնորհակալ է երկու երկրներին Ժնևի ընտրության հարցում ցուցաբերված վստահության համար»,-ասվում է Շվեյցարիայի ԱԳԴ-ի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը մեկնել էր նախագահի պաշտոնում իր առաջին արտերկրյա ճամփորդությանը։ Նա կայցելի Մեծ Բրիտանիա և Բելգիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովներին, իսկ հունիսի 16-ին Ժնևում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։