Կենսաթոշակների վճարման քարտային համակարգը հետաձգվեց
Կենսաթոշակների վճարման քարտային համակարգը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կներդրվի ոչ թե ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, ինչպես որոշված էր կառավարության հաստատած կարգով, այլ հոկտեմբերի 1-ից։
Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման ժակմետը 4 ամսով հետաձգելու` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկն այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում։
Նոր կարգի համաձայն` կենսաթոշակառուն կարող է մինչև մինչև 2021թ–ի հուլիսի 1-ը որոշում կայացնել` ցանկանում է թոշակը ստանալ բանկերից որևէ մեկի՞, թե՞ «Հայփոստի» քարտով, ու կնքի համապատասխան պայմանագիր։
Հակառակ դեպքում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում դա կկատարվի ինքնաշխատ եղանակով` ծրագիրը կամայականության սկզբունքով կընտրի վճարող կազմակերպությունը, և հոկտեմբերի 1-ից սկսած կենսաթոշակը կվճարվի արդեն նոր կարգով։
«Այս որոշման արդյունքում կենսաթոշակառուների կյանքում ոչինչ չի փոխվում դեպի բացասականը։ Անցումային դրույթը թույլ չի տալու ստեղծել խառնաշփոթ, և կենսաթոշակառուին մնալու է միայն ընտրություն կատարել ազգային օպերատորի կամ բանկի միջև»,– ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։