«Պատիվ ունեմ» դաշինքը Սյունիքի մարզում է

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները, դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի գլխավորությամբ Սյունիքի մարզում են: «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ Գորիսում է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է Panorama.am:

Դաշինքի անդամ, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գորիսում «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ անվտանգությունը մեր առաջնային օրակարգն է, դա առավել ընդգծված է հատկապես Սյունիքում և դաշինքը ունի լուծումներ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ»։

Նա նաև գրել է. «Դու պետք է ինքդ կռվես, պաշտպանվես, որ դաշնակիցդ տեսնի, որ պայքարում ես՝ աջակցի, սատարի։ Այս մասին Գորիսում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Երբ դու ոչինչ չես անում, իսկ մեր հայրենիքի տարբեր հատվածներ «ամայի տարածքներ» որակում, համակերպվում կորուստների և զիջումների հետ, բայց մեծ պահանջներ ունես բոլորից, կողքդ ոչ մեկ չի կանգնի»։