2021-06-10 19:16
Լրատվական գործակալություններ
0
Վանեցյանն արձագանքել է քաղաքական վենդետաների մասին Փաշինյանի հայտարարությանը
«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը Սյունիքում արձագանքել է վարչապետի պաշտոնակատարի այն հայտարարությանը, թե քաղաքական վենդետաներ է լինելու: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է դաշինքի անդամ, փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«Գլուխները պատին կտան՝ թույլ չենք տա», - կարճ արձագանքել է Վանեցյանը։
Աբրահամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն էլ ավելացրել է, որ նման երևույթներին ամենալավ պատասխանը տվել են սյունեցիները՝ կապիտուլյանտին «սյունյաց ողջույներ» հղելով, տեղեկացնում է Aysor.am-ը։