Ադրբեջանում շարունակվում է լկտի ֆարսը. Ավարտվել է ևս 26 հայ ռազմագերիների գործով «հետաքննությունը»

Ադրբեջանում շարունակվում է լկտի ֆարսը` հայ ռազմագերիների« քրեական հետապնդման» տեսքով: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են ևս 26 հայ ռազմագերիների առնչությամբ «նախաքննության» ավարտի մասին:

«Անդրանիկ Միքայելյանին, Սեդրակ Սողոմոնյանին, Ռաֆիկ Կարապետյանին և մյուս, ընդհանուր առմամբ, 26 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ ահաբեկչություն, զենք պահել, պետական սահմանի ապօրինի հատում և այլն»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am:

Նշենք, որ ավելի վաղ դատարան էին ուղարկվել 14, այնուհետև 13 հայ ռազմագերիների դեմ «քրեական գործերը»: