2021-06-11 11:22
Լրատվական գործակալություններ
95 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 223 555
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով և դարձել 223 555: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 983 մարդ (-50), կատարվել է 1 118 753 թեստավորում (+3 866), առողջացել են վարակվածներից 214 998-ը (+141): Մահացածների թիվն ավելացել է 4-ով և դարձել 4 482։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 1 092, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։