Գերմանիայի իշխանությունները սկսել են թվային COVID-անձնագրեր բաժանել

Գերմանիայում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող թվային վկայագրեր բաժանել։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը ճեպազրույցում։

Համակարգի թեստավորումը կատարվել է մայիսի վերջին։ Վկայագրերի հանձնումը սկսվել է երեկ։Նախարարի խոսքով՝ դաշնային մակարդակով թվային անձնագիրն աստիճանաբար կտարածվի և հասանելի կդառնա որպես բջջային հավելված։ Այժմ պատվաստման կետերը, բժշկական հաստատություններն ու դեղատները միանում են համակարգին, որպեսզի կարողանան փաստաթղթեր տրամադրել։

Այժմ փաստաթուղթ ունեցող քաղաքացիները կարող են այցելել ռեստորաններ, մշակութային և այլ միջոցառումներ, տեղեկացնում է 1In.am։