Առաջին անգամ G7 երկրներին հաջողվել է համաձայնեցնել կլիմայական չեզոքության հասնելու ծրագիրը

Շաբաթ՝ հունիսի 12-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ, մեծ յոթյակի (G7) երկրները գրանցել են ամեն տարի զարգացող երկրներում կլիմայի պաշտպանությանն նախագծերի իրականացմանն ուղղված 100 միլիարդ դոլար հատկացնելու մասին պայմանավորվածություն: Համապատասխան դրույթը կնշվի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը: Հանդիպման բոլոր յոթ մասնակիցներ համաձայնեցրել են 2050 թվականին կլիմայական չեզոքության հասնելու ծրագիրը, գրում է  DW-ը:

Կլիմայական կամ ածխածնային չեզոքությունը նշանակում է, որ մթնոլորտում վտանգավոր արտանետումների ծավալը գերազանցում է դրանք կլանելու բնության հնարավորությունները: Լոնդոնի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները հայտարարությամբ հանդես կգան արդյունաբերական ձեռնարկություններում ջերմոցային արտանետումները 2030 թվականին շուրջ 50 տոկոսով կրճատելու մասին՝ ի տարբերություն 2010 թվականի մակարդակի: Կլիմայի պաշտպանության ոլորտում մյուս պայմանավորվածություններն են ածխից ստացված էներգետիկայից հրաժարումը, ավտոմեքենաների ներքին այրման շարժիչներից աստիճանաբար հրաժարումը և այլն:

Չնայած առաջարկվող միջոցառումների ծավալին՝ Oxfam հասարակական կազմակերպությունների միջազգային միավորման բնապահպանները համարում են, որ դրանք բավարար չեն Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի դրույթներն իրագործելու համար: Մեծ յոթյակի երկրները պետք է գիտակցեն իրենց մեծ մեղքը կլիմյական ճգնաժամի նախադրյալները ստեղծելու հարցում, համարում է Oxfam-ի ներկայացուցիչ Յորքն Կալինսկին: Նա կոչ է արել ինդուստրիալ երկրներին արագ և արդյունավետ կերպով կրճատել իրենց տնտեսական բարգավաճումը, որպեսզի աղքատ երկրներն ավելի մեծ ազատություն ստանան իրենց կլիմայական քաղաքականությունն իրացնելու գործում, տեղեկացնում է News.am: