Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ. «ԴԱ» ԿՈՐԾԱՆԵՑ ԲԱՆԱԿԸ, ՍԱԿԱՅՆ ՆՐԱ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ

«Դա» կործանեց բանակը, սակայն նրա օրերը հաշված են: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Էջմիածնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«Հարցնում եմ կանանց՝ ինչպիսի՞ տղամարդու եք ցանկանում տեսնել ձեր կողքին: Անբանի՞, ում ոչ ոք չի հարգում, ում նվաստացնում են, թե՞ տղամարդու, ում հարգում են, ով պատասխանատու և աշխատասեր է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ընտրությունն ակնհայտ է: «Դուք հասկանո՞ւմ եք՝ ում եք վստահել երկիրը: Վախկոտի, ով շրջապատված է թիկնապահներով: Ժողովուրդ, երեք դուք լսեցի՞ք ձեր երիտասարդ քաղաքապետի ձայնագրությունը: նա ասաց, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ է: Շուտով հոգեկան հիվանդն այլ վայրում կլինի: Անբաններն ու ստախոսները թող ընտրեն «դրան»: Իսկ խիզախ ու աշխատասեր մարդիկ կընտրեն Ռոբերտ Քոչարյանին»,-հայտարարեց Վարդանյանը:

News.am