2021-06-17 13:52
Լրատվական գործակալություններ
Շարմազանովը` 2-րդ փուլի հնարավորության մասին
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բացառում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլի հնարավորությունը։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։
«Ես երկրորդ փուլ չեմ տսնում, ես տեսնում եմ, որ առաջին փուլում ազգային ուժերը և հայ ժողովուրդը հաջողության են հասնելու, ինչպես ասում են` Հայկը հաղթելու է ոսոխ Բելին»,–նշեց Շարմազանովը։
Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 ձայն է ստանալու։
«Չեմ ասում` մեկ քաղաքական ուժ. ազգային ընդդիմությունը»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։