2021-06-17 16:48
Լրատվական գործակալություններ
Էրդողան. Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը
Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նա նշել է, որ Մոսկվայի կողմից նախագծին խոչընդոտելու որևէ մտադրություն չի տեսնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը շատ կարևոր ենք համարում: Ռուսաստանն այդ հարցում շատ բարյացակամ է»,-նրա խոսքը մեջբերում է NTV-ն:
Էրդողանը նշել է, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Շուտով ես նույնպես կհանդիպեմ Պուտինի հետ»,-հավելել է Էրդողանը:
Նա կրկին հիշել է ԼՂ հարցով համագործակցության վեցակողմ հարթակի շուրջ Անկարայի և Բաքվի նախաձեռնությունը Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ, տեղեկացնում է News.am-ը: