Պեսկով. Ռուսաստանը Ղարաբաղի հարցով սերտ կապի մեջ է բոլոր կողմերի հետ

Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է օգնի իրավիճակի հետագա կայունացմանը Անդրկովկասում, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր իրավիճակի շտկմանը և չպետք է պարունակի որևէ տարր, որը կարող է լարվածության աճի պատճառ դառնալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am: