Արա Սաղաթելյան․ Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և Նիկոլիզմի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և Նիկոլիզմի։ Նման կոչով է հանդես եկել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ՝ հորդորելով մասնակցել ընտրություններին։

 


Նշենք, որ հարուցված քրեական գործով պայմանավորված՝ Արա Սաղաթելյանի անձնագիրը գտնվում էր ԱԱԾ-ում, իսկ քրեական գործի հարուցումից ուղիղ 4 ամիս վերադարձվել է Սաղաթելյանին՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

«Նպատակը մեկն էր, որ այս անձնագրով հունիսի 20-ին գնամ ընտրատեղամաս, քվեարկեմ ընդդեմ Նիկոլի և Նիկոլիզմի, ուստի՝ կոչ եմ անում իմ բոլոր ծանոթներին, ընկերներին, բարեկամներին, որոնք ինձ վստահում են, կյանքում առաջին անգամ դիմում եմ իմ հազարավոր ուսանողներին, որոնց հետ տասնյակ տարիներ աշխատել եմ և կապ եմ պահպանել՝ մի ալարեք, հունիսի 20-ին՝ օրվա ընթացքում հորդորեք ձեր բարեկամներին, ընկերներին, հարևաններին, տվեք ձեր ձայնը ցանկացած քաղաքական ուժի, որը Նիկոլի դեմ է մեր երկրում։ Անձամբ ես իմ ձայնը տալու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին և կոչ եմ անում բոլորիդ այդ օրը ձեր դիրքորոշումն արտահայտել և օգնել ազատվել այս գարշահոտող քաղաքական դիակից »,- նշել է Սաղաթելյանը, տեղեկացնում է Փաստինֆո։

Մանրամասները՝ տեսանյութում