ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Երևանում սկսվել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը: Սա եզրափակիչ հանրահավաքն է, տեղեկացնում է News.am:

 


Դաշինքը Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահը, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ միավորվել է «Վերածնվող Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների հետ և երկու շաբաթվա ընթացքում ինտենսիվ հանդիպումներ էր անցկացնում Երևանում և մարզերում:

Բազմամարդ հանդիպումների ընթացքում դաշինքի ներկայացուցիչները ընտրողներին են ներկայացրել իրենց ծրագիրը, որտեղ շեշտը դրվում է երեք կարևորագույն խնդիրների վրա՝ անվտանգության ոլորտ, տնտեսության ոլորտ, ներքաղաքական իրավիճակ:

Ռոբերտ Քոչարյանն իրատեսական է համարում անվտանգության ապահովումը , ներդրումների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը:

Դաշինքը հատուկ ուշադրություն է հատկացնում ներքին ճնշումների դադարեցմանն ու հասարակության շրջանում առողջ մթնոլորտի ստեղծմանը: