2021-06-20 09:56
Լրատվական գործակալություններ
Հայաստանը «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ 30000 անձի համար (30000` առաջին բաղադրիչ, 30000` երկրորդ բաղադրիչ)»,–հայտնեցին ԱՆ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։