2021-06-20 10:55
Լրատվական գործակալություններ
«Հայաստան» դաշինքի Սիսիանի կենտրոնական շտաբում խուզարկություն է անցկացվում
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում և դաշինքի շտաբի ղեկավարների տներում այս պահին խուզարկություններ են անցկացվում։
Այս մասին News.am-ը տեղեկացավ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանից։