Ընտրատեղամասի կնիքը տուն տանելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Երևանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի՝ Կարինե Հովակիմյանի կողմից կնիքը տուն տանելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը` Կարինե Հովակիմյանը, կնիքը տարել է տուն: Նա հանձնաժողովում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: Կարինե Հովակիմյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի եղբոր կինն է։

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, նյութեր են նախապատրաստվում։